Search
Close this search box.

Ռազմական ոստիկանությունը մրցույթ է հայտարարում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից:
Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է մրցույթ: Համալրման համար առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:
Դասակում ընդգրկված յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա կայուն և բարձր վարձատրությանը զուգահեռ անցնել համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև առաքելությունների իրականացման, փորձի փոխանակման միջոցով ամրապնդել ու զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտություն
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 18/10 շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 42-94-93 հեռախոսահամարով: