Search
Close this search box.

Ծառուկյանն ու Աշոտյանը Սերժ Սարգսյանի մոտ` նույն շարքում

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի խորհուրդը այսօր հրավիրված էր ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նկոլ Փաշինյանը նախօրոք գրավոր դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին՝ կոչ անելով չմասնակցել Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը, ով այդպես էլ չմասնակցեց Նախագահի մոտ հրավիրած խորհրդակցությանը: Փոխարենը խորհրդակցությանը իր ներկայությամբ պատվել էր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով թեեւ ի պաշտոնե իրավունք ունի խորհրդի անդամ հանդիսանալու, սակայն փաստացի նրան ԱԺ խորհրդում փոխարինում է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Նույնիսկ ԱԺ պաշտոնական կայքէջում, ուր հաստատված է խորհրդի կազմը` բացակայում է Ծառուկյանի անունը:

Փաստացի, Գագիկ Ծառուկյանը ոչ միայն բաց չթողեց Սերժ Սարգսյանի մոտ գնալու իր շանսը, այլև կանգնեց Արմեն Աշոտյանի հետ նույն շարքում: Օրեր առաջ ArmLife.am կայքը չէր բացառել, որ առաջիկայում Աշոտյանն ու Ծառուկյանը կլինեն նույն շարքում: