Search
Close this search box.

Կարտոֆիլի գինը կփոխվի

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախորդ տարի գյուղատնտեսական նշանակության մթերքների գների տատանումներին:

«Հիմնականում թանկացումներն ունեցել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բնույթներ, եղել են ապրանքներ, որոնք թանկացել են: Կան նաեւ ապրանքներ, որոնք էժանացել են, երբ համեմատում ենք 2017 թվականի դեկտեմբերը 2016 թվականի դեկտեմբերի հետ»,- ասաց Ռոբերտ Մակարյանը եւ հիշեցրեց, որ նախորդ տարին չոր էր, խնդիր կար ոռոգման հետ եւ որոշ ապրանքատեսակների գների վրա ազդեցություն ունեցավ: Նրա խոսքով՝ տավարի մսի թանկացումը նույնպես կապված է եղել երաշտի հետ, քանի որ անասնակերն էր թանկացել, ինչպես նաեւ կենդանիների արտահանման ծավալն է մեծացել:

«Կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբեր ամսին, բայց առաջիկայում գյուղացիական տնտեսություններն ունեն որոշակի ամբարված բերք: Ապրանքը կմտնի շուկա եւ գների էժանացում կլինի»,- նշեց գյուղատնտեսության փոխնախարարը: