Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Թաթուլյանը՝ գողական աշխարհի, նախարարի խորհրդական լինելու և սկանդալային մյուս թեմաների մասին

Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում՝ վերջին շրջանում սկանդալների կենտրոնում հայտնված Ռուբեն Թաթուլյանը հայտարարել է, որ համարվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականը, ունի դիվանագիտական անձնագիր և իրեն կցված ավտոմեքենա, որը պատկանում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Ռուբեն Թաթուլյանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ մեղադրելով վեջինիս «օրենքով գողերին» նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ:

Անդրադառնալով ամերիկյան պատժամիջոցներին՝ «Ռոբսոն» մականունով հայտնի գործարարը նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե իր դեմ ինչ պատժամիջոցներ են սահմանվել.«Ես ոչ մի կապ չունեմ «օրենքով գողերի» հետ: Բացարձակապես ոչ մի բիզնես չունեմ Ամերիկայում և ցանկություն էլ չունեմ ունենալու: Այնտեղի ֆինանսների նախարարը դեբիլ է: Ես նույնսիկ չեմ ցանկանում այդ երկիրը տեսնել քարտեզի վրա: Իմ միակ «ակտիվները» Ամերիկայում այնտեղ ծնված երկու թոռներս են»,- նշել է նա:

Մանրամասը՝ տեսանյութում.

https://youtu.be/lWtFtQDMjC4