Search
Close this search box.

Ապարանի քաղաքապետի բիզնեսը հասավ Երևան

2017 թվականի աշնանը Ապարանն ունեցավ նոր քաղաքապետ` ի դեմս ՀՀԿ-ական Կարեն Եղիազարյանի: Վերջինս առավել հայտնի է «Գնթունիքի» Կարեն, քանի որ նրա ընտանիքին է պատկանում Ապարանի մուտքի մոտ գտնվող հացաբուլկեղենի մեծ խանութը`«Գնթունիքը»: Սա կարելի է ասել, որ Ապարանում ամենակայացած բիզնեսն է՝ ոչ միայն այն պատճառով, որ թարմության հոտը շատերին է խանութ հրավիրում, այլև ,որ ներկայիս քաղաքապետն իր բիզնեսն առաջ տանելիս որևէ խոչընդոտի չի հանդիպել, քանի որ նա շատ լավ հարաբերություն ունի Աղվան Հովսեփյանի հետ:

Մինչդեռ,  Երևանում՝ Ապարանի քաղաքապետի բիզնեսը, նույն հաջողությունը չգրանցեց: Ժամանակին նա մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում բացեց նմանատիպ մի խանութ, սակայն նույն արդյունքը չունեցավ` նախ մրցակցության առումով, և հետո այստեղ տերերն էլ տարբեր են՝ ամեն մի գործ դնող, ինչպես Ապարանի քաղաքապետը, իր ծանրակշիռ հովանավորն ունի:

Բայց ինչպես ասում են՝ Ապարանի քաղաքապետը չհուսահատվեց ու կրկին փորձեց: Այս անգամ Երևանի մեկ այլ հատվածում, դեկտեմբերի կեսերին, բացեց «Գնթունիք» անունը կրող իր խանութի նոր մասնաճյուղը: Բայց միևնույնն է, երևանյան հերթական «Գնթունիքը» հավակնում դուրս մնալ մրցակցությունից: Իսկ կարևորն այն է, որ Ապարանի քաղաքապետը միշտ ջանում է մեծացնել իր բիզնես շրջանակը:

ArmLife.am