Search
Close this search box.

«Ճվճվ Արոյի» որդին կալանավորվեց

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դատարանը բավարարել է քննիչ միջնորդությունը, և «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը կալանավորվեց:

Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և  Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 8-ին՝ գիշերը ժամը 04:40-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանները բախվել են, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի:

Վթարի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդը մահացել է, իսկ նրա ուղևորը և «ԲՄՎ X6»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներ են ստացել:

Նշենք, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են ոստիկաններ, նրանցից մեկը՝ վարորդը, ինչպես նշեցինք մահացել էր տեղում, իսկ մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց է մահացել:

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: