Search
Close this search box.

«Ժամանակ». Գողակա՞ն, թե՞ խորհրդական. Ռոբսոնի կարգավիճակը փոխվե՞լ է

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոչի քաղաքում հայտնի քրեական հեղինակություն, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ նույն ինքը Ռոբսոնը, օրերս սկանդալային հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին՝ անդրադառնալով անցյալ տարեվերջին ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ռուսաստանցի, այսպես կոչված, «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց շարքում տեղ է գտել նաև նրա անունը։

Ռոբսոնը հարցազրույցում նշում է, որ ինքը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է։

Արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, սակայն հիմա այդ կարգավիճակը չունի»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: