Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչով է դիմել

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Լրագրողը Պատելին հիշեցրել է օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպման մասին՝ հետաքրքրվելով՝ ինչպիսին են Պետքարտուղարության ակնկալիքները այդ հանդիպումից:

«Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ձեր հարցի առնչությամբ որևէ թարմացում չունեմ: Կարող եմ միայն կրկնել այն, ինչ նախկինում ասել ենք՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ապահով, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, և մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- ասել է Պատելը։