Search
Close this search box.

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: