Search
Close this search box.

2017 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում մահացել է 31 դատապարտյալ

2017թ. վերջին տարիների մեջ առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների շրջանում գրանցվել է մահացածության ամենացածր ցուցանիշը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ եթե 2010թ. արձանագրվել է մահվան 37, 2014թ.՝ 38 դեպք, ապա 2017 թվականին այդ թիվը եղել է 17: Հիվանդության պատճառով 2017թ. մահացել է 14 անձ՝ 2010 թվականի 32, 2014թ. 34-ի համեմատությամբ:

Ի դեպ, նախորդ տարվա համեմատությամբ (7 դեպք) նվազել է նաեւ ինքնասպանությունների թիվը: 2017թ. գրանցվել է ինքնասպանության 2 դեպք: