Search
Close this search box.

Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը

Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը․ այս մասին տեղեկացրել է վերջինի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Նշենք, որ Արայիկ Խանդոյանը հացադուլ էր հայտարարել 2017-ի դեկտեմբերի 29-ին, հայտնելով, որ այդ կերպ իր աջակցությունն է հայտնում ՊՊԾ գունդը զավթելու և սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ովքեր ևս հացադուլ են հայտարարել և դեռ շարունակում են:

Արայիկ Խանդոյանը10 օր գտնվելով պատժախցում, արդեն տեղափոխվել է իր խուց: Պաշտպանը նշել էր, որ Խանդոյանի առողջական վիճակը վատթարացել է։

Հիշեցնենք՝ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է 2016-ին ՊՊԾ գունդը զրավելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ: