Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանը բիչոկը մեքենայից դուրս է գցում, իսկ նկատողության արած քաղաքացուն հորդորում խոտի վրա չքայլել

Քաղաքացի Վիգեն Սարգսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Որոշել էի, որ արդեն ամեն ինչ անիմաստ ա, ոչ մի բանի մասին ոչ գրեմ, ոչ էլ ժամանակ ծախսեմ ընդհանրապես: Բայց ամեն օր հանդիպում եմ սենց չուլ իրավիճակների: Ամիսներով գործի գնալուց Մանկական երկաթուղու մոտ ոստիկանական պոստ կա, որտեղ հսկում են մարդակմեկի խաղաղ անդորրը: Ընդեղ իրանք սարքել են մի հատ բեսեդկա իրավիճակ՝ աղբը ծփում ա իրենց շուրջ բոլորը, բիչոկը ծխում շպրտում, բաժակը, տուփերը իրանց նստած տեղից, մեքենայի մեջից շպրտում են ուր պատահի: Մեծ աղբամանն էլ իրենցից մի 5 մետր հեռավորության վրա: Մայորից մինչ ավագ, իրանց պահում են չուլ բեսեդկի նման, ծառայության ժամանակ անընդհատ աղտոտում, մեքենան մայթի վրա կայանում, իրար բարև պաչիկ մաչիկներով:
Սա էլ էսօր, Համալիրում:

Ասում եմ՝ ինչի աղբ թափեցիր, ասում ա՝ բա դու խի ես գազոնի վրա կանգնել:
Ասում եմ՝ վատ բան ես անում, ասում ա՝ դու ինձ մի ասա, եթե էտքան մաքրության մասին ես մտածում, գնա էն քաղաքացիներին ասա:
Ասում եմ՝ մաքրության մասին չի հարցը, ձեր 0 կարգապահության մասին ա, ասում ա՝ ասում ա դու ինձ ուղղություն ցույց մի տուր, ինձանից կարգապահություն մի պահանջի:

Այ սենց չուլ վիճակներ ամեն օր: Էլ օֆիս չեմ գնում, որ սրանց չտեսնեմ: Ամենապորտաբույծ ու չուլ ինստիտուտն ա էս երկրում: Իհարկե, համակարգում կլինեն պարկեշտ մարդիկ, բայց իմ տարիներով ամենօրյա տեսածը աղետի ա նման` կիսաքրեական աղբանոց: Աղտոտելուց ու ցույց ցրելուց բացի, ոչ մի բանի ընդունակ չեն»: