Search
Close this search box.

Արցախում ականապայթյունից վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երեւան. ոտքն անդամահատել են

Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունի հետեւանքով վիրավորված երկու զինծառայողներից մեկին այսօր՝ հունվարի 9-ին, Ստեփանակերտից տեղափոխում են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: NEWS.am-ին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից տեղեկացրին, որ զինծառայողի ոտքը անդամահատել են, նրա վիճակը ծանր է եւ որոշում է  կայացվել նրան Երեւան տեղափոխելու:

Ականապայթյունից վիրավորված մյուս զինծառայողի՝ Ն. Մարուքյանի ոտքը եւս անդամահատել են, նրան հունվարի 8-ին են տեղափոխել ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, վիճակը կայուն ծանր է: