Search
Close this search box.

«Հայկական ժամանակ». Ովքե՞ր են արժանացել խաչքավոր լինելու պատվին. ի՞նչ սկզ­բունքով են նրանք ընտրվում

«Հունվարի 6-ին Մայր Տաճարում մատուցված Սարբծննդյան պատարագն ու ջրօրհնեքի արարողու­թյանը, ավելի ճիշտ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ խաչքավոր լինելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:

Բավական շատ է խոսվում բանակը կրո­նի հետ չկապելու մասին: Ու քանի որ հայ հանրությունը խիստ տարակուսած է, թե ինչու հատկապես Վիգեն Սարգսյանը, ներկայացնում ենք մինչ Վիգեն Սարգսյանը խաչքավոր լինելու պատվին արժանացած անձանց ցանկը (հասանելի է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում), սկսած 2004 թվականից.

2004թ. – ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2005թ. – Գերագույն հոգևոր խորհրդի ան­դամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյան

2006թ. – Արագածոտնի թեմի Չքնաղ գյու­ղի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար Գառնիկ Հովսեփյան

2007թ. – կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաս­տակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան

2008թ. – Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարե­րար Հրաչ Թուֆայան

2009թ. – Հայաստանի շախմատի ֆեդե­րացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյան

2010թ. – ՀՀ Պաշտպանության նախա­րար Սեյրան Օհանյան

2011թ. – Հայաստանի շինարարների մի­ության նախագահ, «Հորիզոն 95» ՍՊԸ տնօ­րեն, Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարերար Գագիկ Գալստյան

2012թ. – Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարե­րար, «Փյունիկ» բարեգործական հիմնադ­րամի նախագահ Գաբրիել Ջամբարջի

2013թ. – ակադեմիկոս Սեն Արևշատյան

2014թ. – Մայր Աթոռ Ս. էջմիածնի բարե­րար Հայկ Մաղաքելյան

2015թ. – ազգային բարերար Սամվել Կա­րապետյան

2016թ. – ԼՂՀ ՊԲ գնդապետ Զալալ Հա­րությունյան

2017թ. – ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյ­րան Օհանյան:

Ավանդույթ է, որ Ջրօրհնեքի ժամանակ եկեղեցիները խաչքավոր են ունենում, որը սովորաբար լինում է ազդեցիկ և հարգ­ված մարդ, որը հնում ամբողջ տարին իր վրա էր վերցնում տվյալ եկեղեցու մեկ տարվա ողջ ծախսը: Թե որքանով է այդ ավանդույթը պահվում Մայր Աթոռում ծախսերը հոգալու մասով, դժվար է ասել, քանի որ, որպես կանոն, մանրամասն ֆի­նանսական հաշվետվություն Մայր Աթոռն արդեն քսան տարի է չի հրապարակում, չնայած ըստ խաչքավորների ցուցակի, դժվար է նաև ենթադրելը, թե ի՞նչ սկզ­բունքով են նրանք ընտրվում, կոմպոզի­տորից մինչև բարերար, ակադեմիկոսից մինչև գնդապետ, նախարար»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: