Search
Close this search box.

Ավինյանի խոսքը ողբերգության վայրում զայրացրել է շատերին. ԱՄՆ քաղաքացիները նման գործչին և նրա կուսակցությանը կոչնչացնեին

ՔՊ-ական նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այսօր գնացել էր «Սուրմալուի» պայթյունի վայր, լրագրողներին ասել էր․ «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։
Ողբերգության վայրում նման ձև ներկայանալը շատ շատեր համար անհասկանալի է․ ահա երկու արձագանք կապված դրա հետ․

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Պատկերացնու՞մ եք, որ 2001թ․ սեպտեմբերի 10-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես Նյու Յորքի ապագա քաղաքապետ։

Մեր արևտամետ, «առաջադեմների» պաշտած ԱՄՆ քաղաքացիները այդ գործչին և նրա կուսակցությանը կոչնչացնեին, իսկ մե՞նք․․․»։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն էլ այդ առումով գրում է․

Մեր երկրում երկու հոգի կան, որոնց հնարավոր քաղաքական карьерный рост-ից սարսափում եմ, երկուսից մեկն ինքն է։ Որևէ մեկը սխալ պատկերացում չկազմի , թե անձից կարող է վախենամ, ես իրենց արածի հետևանքներից եմ վախենում։
Էս գրածս ուշ ջնջելու եմ , ուղղակի ուզում էի կարծիքս իմանայիք։