Search
Close this search box.

Ի՞նչ է արգելվում սգո օրերին՝ օրենքի համաձայն

2022 թվականի օգոստոսի 17-18 հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հայտարարվել է սգո օր:

Սգո օրերին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:

Հայաստանում սգո օր հայտարարվել է նաև.

1992 թվականի ապրիլի 17-  Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը։
1994 թվականի օգոստոսի 26-28-  Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մահվան կապակցությամբ։
1999 թվականի հուլիսի 6-8- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի մահվան կապակցությամբ։
1999 թվականի հոկտեմբերի 29 – 31 – 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը հարգելու կապակցությամբ։
2006 թվականի մայիսի 5-6- 2006 թվականի մայիսի 3-ին Երևան–Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113 մարդու հիշատակը հարգելու կապակցությամբ։
2007 թվականի մարտի 28- Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ։
2009 թվականի հուլիսի 16- Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ 168 հոգի։
2018 թվականի հոկտեմբերի 6- Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը:
2020թվականի դեկտեմբերի 19-21- 44 օրյա պատերազմում  զոհվածների հիշատակի կապակցությամբ: