Search
Close this search box.

Պուտինը Փաշինյանին խնդրել է կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել մահացածների ընտանիքներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք խորին ցավակցությունս Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել մահացածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,– ասված է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։

Զոհերի թիվն այս պահին 7 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։