Search
Close this search box.

Կրեմլը շփոթված է Ղրիմին հարվածների պատճառով․ Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը՝ հայկական զինուժի օրինական թիրախ

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հայտնում է, որ «ռուս պաշտոնյաները շփոթված են օգոստոսի 9-ին Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում ճակատային գծից 225 կմ հեռավորության վրա գտնվող Սակի ավիաբազայի վրա հարձակման կապակցությամբ, որը ոչնչացրել է առնվազն ութ ռուսական ինքնաթիռ և մի քանի շենք: Արբանյականին լուսանկարները հաստատում են Ուկրաինայի ՊՆ հաղորդագրությունը, որ ոչնչացել է առնվազն ութ ռուսական ինքնաթիռ, մինչ ռուսական կողմը պնդում է, որ պայթյունները ոչ մի ինքնաթիռ չեն վնասել և հարձակման հետևանք չեն եղել։

Նշվում է նաև, որ Կրեմլի պլանների փոփոխությունը վկայում է այն մասին, որ օկուպացիոն ուժերը, ամենայն հավանականությամբ, կհետաձգեն Ուկրաինայի օկուպացված տարածքներում այսպես կոչված անեքսիայի հանրաքվեների ժամկետը։ «Բռնակցումը դժվարացնում է բանակցային կարգավորումը ցանկացած պայմաններով, որոնք կարող են ընդունել Ուկրաինան կամ Արևմուտքը, ինչը ցույց է տալիս, որ Կրեմլը սկզբունքորեն դեմ է պատերազմի ավարտին այլ պայմաններով, քան Ուկրաինայի կապիտուլյացիան», գրում են վերլուծաբանները:

Ղրիմում ռուսական ավիաբազային հարվածներից հետո Կիեւի արեւմտյան դաշնակիցները նշում են, որ Ղրիմն օրինական թիրախ է ուկրաինական զինուժի համար։ Ղրիմին հարվածը կարող է կտրուկ փոխել պատերազմի ընթացքը, հաշվի առնելով թերակղզու քաղաքական, ռազմական, հոգեբանական նշանակությունը Կրեմլի «նոր աշխարհքաղաքականության» համատեքստում։

Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը, որտեղից ուղղորդվում են Հայաստանի դեմ հարձակումները եւ վերահսկվում հայկական զինուժի շարժերը, եւ որը բացի այդպիսին լինելուց, Հայաստանի դեմ ռուս-թուրքական համաձայնությունների երաշխիքն ու խորհրդանիշն է, շարունակում է մնալ հայկական զինուժի օրինական թիրախ։

Lragir.am