Search
Close this search box.

Միքայել Բադալյանն ազատ արձակվեց

Միքայել Բադալյանն ազատ արձակվեց: Դատարանի կողմից ընտրված գրավը նաեւ կիրառվեց արդեն։ Այս մասին քիչ առաջ հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, բլոգեր Միկա Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինվել էր դեռեւս հուլիսի 22-ին՝ նկատի ունենալով առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։ Դատարանը՝ Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, թույլատրելի էր համարել նրա նկատմամբ գրավի կիրառումը՝ 6 մլն դրամի չափով։ Գրավի գումարը մուծվել էր, բայց նա շարունակում էր պահվել Հանրապետական հիվանդանոցում՝ կալանավորի կարգավիճակով:

Միքայել Բադալյանի ներքին արյունահոսություն, նախաինսուլտային վիճակ ախտորոշմամբ հուլիսի 22-ին քրեակատարողական հիմնարկից նախ տեղափոխվել էր Վաղարշապատի, ապա Երեւանի Հանրապետական հիվանդանոց։