Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ահազանգ է ստացվել, որ Երևանի փողոցներից մեկում վիրավոր կին կա

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ փողոցում, վիրավոր կին կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները պարզել են, որ կինը վայր է ընկել այդ պահին ընթացող Ford Trasit մակնիշի ավտոմեքենայից։

Դեպքի մասին արեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։