Search
Close this search box.

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հայանպաստ փոփոխություն է ընդունել

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ANCA)՝ կոնգրեսականներ Թոնի Կարդենասից և Բրեդ Շերմանից աջակցություն ստացած փոփոխությունների այն փաթեթը, որի համաձայն պաշտպանության նախարարը, խորհրդակցություններ անցկացնելով պետքարտուղարի հետ, պետք է հաշվետվություն ներկայացնի Կոնգրեսին։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկման է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտի չորս հայանպաստ ուղղումներ: Դրանցում, մասնավորապես, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել այն ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են հայերի դեմ թուրքական անօդաչուների միջոցով՝ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այնտեղ նշվել էր նաև վարձկան ահաբեկիչների հանցագործությունների մասինԼ։ Բացի այդ, ԱՄՆ նախագահին կոչ է արվում դադարեցնել Թուրքիային F-16 կործանիչների և համալրիչների մատակարարումը: