Search
Close this search box.

32–ամյա Եկատերինան դիմել է ոստիկանություն, որ անհայտ անձը Հրազդանի կիրճում մի քանի անգամ հարվածել է իր հետույքին և այդ ընթացքում երգել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը Հրազդանի կիրճում բռնել է իր ձեռքից, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել իր հետույքին և այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз.

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն: