Search
Close this search box.

Երկրի բնակչությունը 2018 հունվարի 1-ին կհասնի 7,444 միլիարդ մարդու

Երկրի բնակչության թիվը հունվարի մեկին կհասնի 7 444 443 881 միլիարդ մարդու։ Այսպիսի կանխատեսում են արել ԱՄՆ մարդահամարի բյուրոյի մասնագետները, հաղորդում է ՏԱՍՍ-Ը։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ «նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ Երկրի բնակչությունը այս տարի կլինի 78.5 միլիոնով ավելի»: Աճը կկազմի 1.07 տոկոս:

Нативная реклама Relap
Ակնկալվում է, որ «հաջորդ տարվա հունվարին ամեն վայրկյանը մեկ կծնվի 4.3 երեխա, 1.8 մարդ կմահանա»:

Ավելի վաղ Բյուրոն կանխատեսել էր, որ 2050 թվականին աշխարհում կհաշվվի 9 միլիարդ մարդ:

XI դարի սկզբին Երկրի վրա ապրել է 310 միլիոն մարդ, 1900 թվականին` 1.6 միլիարդ մարդ: 1999 թվականին երկրի բնակչությունը անցել է 6 միլիարդի սահմանը: 2011 թվականին աշխարհի բնակչության թիվը հասել է 7 միլիարդի:

ԱՄՆ-ում հունվարի 1-ին բնակչության թիվը կկազմի 326.97 միլիոն մարդ: Դա նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատությամբ 2,3 մլն մարդով ավելի է: