Search
Close this search box.

Դանակահարություն Երևանում. 30 և 35-ամյա եղբայրները հոսպիտալացվել են

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ Երևանում՝ ժամը 21։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ ևս մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ահարոն Ավետիսյանը և նույն հասցեի բնակիչ՝ 35-ամյա Ավետ Ավետիսյանը։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեի՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. և Ա. Ավետիսյանների և Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ղազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նշված անձանց, իսկ հետո նրանց մոտից վերցրել է գումար և սպիտակ գույնի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։