Search
Close this search box.

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

Ռուսաստանի Դաշնությունում՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի շրջանակում, կայացել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը ։

«Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում կայացել է նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում»,– այս մասին լրատվամիջոցներին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:

Նշենք, որ Տրանսպորտային ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարների՝ Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ հանդիպման մասին նշվում էր նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայի Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպման մասին ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։