Search
Close this search box.

Բռնաբարության փորձը վերաորակվել է սեռական հարաբերության հարկադրելու. Կապանի ԲԿ-ի բժշիկը դատապարտվեց 2 տարվա ազատարկման

Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուն սեռական հարաբերության հարկադրելու մեջ մեղադրվող «Կապանի ԲԿ»-ի բժիշկ Ա.Կ.-ն դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, տեղեկացնում է Pastinfo.am-ը:

Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով բժշկի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորում թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատիժը կրելու սկիզբ է հաշվել 2017 թվականի հունվարի 26-ից:

Այսպիսով, ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։

Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք է ընդունվել հունվարի 16-ին։

Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Ապա դատարանը բավարարել էր քննիչը միջնորդությունը՝ բժշկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Այս Բաժնից