Search
Close this search box.

«Սասնա Ծռերի» հացադուլավոր երկու անդամները գտնվում են անմարդկային պայմաններում. ահազանգ

«Սասնա Ծռեր» խմբի աջակիցները շտապ հաղորդագրություն են տարածել, որում ասված է. «Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող երկու հացադուլավոր Սասնա Ծռերը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, պահվում են անմարդկային պայմաններում։ Նրանց մեկուսացրել են խոնավ, ցուրտ և չջեռուցվող խցերում, իսկ փաստաբանների դիմումին դեռ պատասխան չի տրվել ոչ ՔԿՀ-ի և ոչ էլ ՔԿՀ-ների վարչության կողմից։

Իսկ այսօր Սմբատ Բարսեղյանին ՔԿՀ-ն մերժել է բրդյա վերմակ փոխանցել։ Սա ոչ այլ ինչ է, քան խոշտանգում հացադուլի մեջ գտնվող ապստամբների նկատմամբ»:

Այս Բաժնից