Search
Close this search box.

Բորուսիայի գործադիր տնօրենը խոսել է Մխիթարյանի վերադարձի մասին

Armsport.am-ի տեղեկացմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու մասին.

«Ես գիտեմ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ֆինանսական բոլոր մանրամասները: Ինձանից լավ ոչ մեկ դրա մասին տեղյակ չէ: Հենց սա է պատճառը, որ նրա վերադարձը անհավանական եմ համարում»,- Վատցկեի խոսքերը մեջբերում է «Metro»-ն:

Նշենք, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխության մասին լուրերը չեն դադարում: Մխիթարյանը վերջին ամիսներին կորցրել է տեղը «կարմիր սատանաների» կազմում և լրատվամիջոցները պնդում են, որ խաղացողը ձմռանը նոր ակումբ կունենա:

Այս Բաժնից