Search
Close this search box.

Ինչ իրավիճակ է Ներքին Հանդում. մանրամասներ

Երեկ մամուլում լուրեր էին հրապարակվել, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։

ArmLur.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ նման խոսակցություններ չի լսել, բնակչության շրջանում էլ նման տեղեկություններ չկան. «Գյուղում ամեն ինչ նորմալ է»:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ նաև դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր:

Հավելենք, որ այսօր ՊՆ-ն նույնպես անդրադարձել էր Ներքին Հանդի շուրջ ծավալվող խոսակցություններին:

Այս Բաժնից