Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի որդին բերման ենթարկվեց

Կառավարական 3-րդ մասնաշենքի շրջակայքից բերման է ենթրակվել ՀՀ 2-րդ նախագահի որդին, Լևոն Քոչարյանը:

Նշվում է, որ բերման են ենթրակվում նաև անչափահասներ: Նրանց թվում է նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել են, որ այս շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով, հանդիպել տարբեր քաղաքական ուժերի և ներկայացնել օրեր առաջ հնչեցրած կետերը, որոնք կարմիր գիծ են հայ ժողովրդի համար։

«Այդ պահանջները վերաբերում են Արցախի հայկական մնալուն և Հայաստանի անվտանգության ապահովմանը։ Յուրաքանչյուր քաղաքացի, յուրքանչյուր պաշտոնյա պետք է վերահաստատի իր դիրքորոշումն այդ կետերի շուրջ․ կո՞ղմ է, թե՞ դեմ»,-նշել են նրանք։

Այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել նախարարությունների շենք, ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց, իրավապահները բիրտ ուժ են կիրառում: