Search
Close this search box.

Շարմ էլ Շեյխ, Ֆլորենցիա, Պրահա, Երուսաղեմ, Նուր Սուլթան․ ուր կմեկնեն իշխանական պատգամավորներն առաջիկա օրերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորներին տարբեր երկրներ գործուղելու վերաբերյալ կարգադրություններ է ստորագրել։ Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը գործուղվում են Շարմ էլ Շեյխ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 8-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։

Պատգամավորներ Սիսակ Գաբիրելյանն ու Հրաչյա Հակոբյանը գործուղվել են Ֆլորենցիա՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) կողմից հրատարակված «Սուրբ Սոֆիա. Աստծո սուրբ իմաստության տաճարներն աշխարհում» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար։

Հովիկ Աղազարյանը հունիսի 3-6-ը կմեկնի Նուր Սուլթան՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությամբ մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Մերի Գալստյանը 6 օրյա աշխատանքային այցով կմեկնեն Պրահա։

ՔՊ-ական պատգմաավորներ Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանը բարեգործական ծրագրի շրջանակներում 10 օրով մեկնել են Երուսաղեմ, որտեղ կլինեն մինչև հունիսի 4-ը։

ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար հունիսի 19-25-ը Ստրասբուրգ կմեկնեն Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վրադանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, ԱՐուսյալ Ջուլհակյանը, ընդդիմադիր պատգամավորներից՝ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանն ու Հայկ Մամիջանյանը։