Search
Close this search box.

«Փարվանա» ռեստորանի հետնամասում ԱՄՆ 25-ամյա քաղաքացու են բռնաբարել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է «SHAMSHYAN.com»-ը։

Կինը ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ արարքը կատարելու մեջ կասկածվող տղամարդու ինքնությունը, նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կայքի փոխանցմամբ՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։

Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։