Search
Close this search box.

Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ»․ Еxpress

Ըստ բրիտանական մամուլի տարածած տեղեկության՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Express պարբերականի փոխանցմամբ՝ Մասութ Օզիլի «Արսենալից» հեռանալուց հետո հենց Մխիթարյանը կտեղափոխվի լոնդոնյան ակումբ: Նույն աղբյուրի համաձայն Վենգերը հենց Մխիթարյանին է տեսնում Օզիլի պոտենցիալ փոխարինող:

Չի բացառվում, որ Մխիթարյանը «Արսենալի» հետ պայմանագիր կնքի առաջիկա հունվարին:

Այս Բաժնից