Search
Close this search box.

Դավիթ Պետրոսյանը հինգ օր  հացադուլի մեջ է

Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ արդեն սպանում ա մեր անտարբերությունն ու էս տոնական տրամադրությունը, սկզբունքային, խելացի ու լուսավոր Դավիթ Պետրսսյանը արդեն 5 օր  հացադուլ է անում, պայքարում է մեր բոլորի համար և սա պարզապես տարկետման իրավունքի պահպանման պայքար չէ, ողջ կրթական համակարգի խնդիրներն է բարձրացնում, իսկ լրատվամիջոցների առաջին էջերում Սեյրան Սարոյանի սրտխառնոց առաջացնող հայտարարությունն ա… ինչ ա մեզ համար Հաց բերողի մահվանից հետո արդեն մարդկային կյանքը դարձել ա ոչի՞նչ, էս լուսավոր տղաներին չկարողացան կեղտոտել, կոտրել՝ սրա նրա խամաճիկ անվանելով, բայց մեր ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ շատ ավելի վտանգավոր ա ու թևաթափ անող…»:

Սիրանուշ Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ….և դրանով ամեն ինչ ասված է…հստակ ու լուրջ կետերով ջախջախումա բոլոր ոլորտները, ուժեղ եղի…վախկոտներն էլ թող փսփսան անկյունների տակ…բոլոր ոլորտներում վերջիվերջո պետք ա ճճվաթափություն լինի…հերիքաա…»:

Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ սոլիդարությունն եմ հայտնումԴավիթ պետրոսյանին և կոչ անում ընկերներիս, գործընկերներիս անտարբեր չմնալ, մեր տեղում և հնարավորությունների սահմաններում ուշադրություն հրավիրել ուսանողների արդարացի պահանջներին, թե՛ տեղական գերատեսչությունների մակարդակում, թե՛ միջազգային գործընկերների ու կազմակերպությունների մակարդակում։ Բազմակողմանի ճնշումների ու սոլիդարության ճանապարհով հնարավոր կլինի երիտասարդների ասելիքը տեղ հասցնել և ցրել անտարբերության այս մթնոլորտը»։

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն 5-րդ օրը հացադուլ անողԴավիթ Պետրոսյանը հիմնավորված ու հստակ ներկայացնում է Կրթության հիմնախնդիրները, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, ու ըստ էության Դավիթը իր ուսանող ընկերներին՝ հանրային պայմանագրի կոչ է անում, որ եկեք էս կարևոր խնդիրները դարձնենք օրակարգ և փորձենք փոփոխության ենթարկել Կրթության ու գիտության ներկայիս վիճակը»։

Ռուբեն Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ունենալով չեզոք դիրքորոշում՝ տարկետման օրենքի վերաբերյալ, պետք է փաստել, որ Դավիթը՝ մեր համակուրսեցին, հայրենասեր զինվորը, Ապրիլյան պատերազմի մասնակիցը, իր դիրքորոշումներով հանդերձ, արդեն իսկ անկախ Հայաստանի պատմության մեջ թողել է իր հետքը: Մենք ողջ կուրսով հորդորում, անգամ պահանջում ենք, որ դադարեցնես հացադուլը…Քո բարձր մասնագիտական որակները դեռ պետք է զարմացնեն բոլորին…»:

 

Այս Բաժնից