Search
Close this search box.

Երկու լուր ունեմ՝ լավ և վատ. Կարեն Հեքիմյան

Երկու լուր ունեմ՝ լավ և վատ: Սկսեմ լավից:
Ուրեմն, կայացել է Փաշինյան Նիկոլի հերթական հանդիպումն արտախորհրդարանական «եսիմինչ»-ի հետ: Հանդիպմանը ներկա չէր մեր երկրի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ, արտախորհրդարանական «եսիմինչ»-ի ծագող աստղ Հայրապետյան Միքայելը: Դա շատ լավ լուր է:

Իսկ վատն այն է, որ այդ լուրն այսօրվա միակ լավ լուրն է:
ՀԳ. Այս տողերը գրելու ընթացքում, լավ լուրը շատ արագ տարածվեց հայ հասարակության լայն շրջանակներում: Տասնյակ հեռախոսազանգեր ստացա: Հայ հասարակությունն արդարացիորեն տարակուսում էր՝ արդյո՞ք լեգենդարի բացակայությունն արտախորհրդարանական «եսիմինչ»-ից լավ լուր է: Միգուցե լեգենդարը հիվա՞նդ է, անօգնակա՞ն է, նյութական կարիքի մե՞ջ է, բարոյական աջակցության կարի՞ք ունի:

Հանգստացնեմ հասարակությանը: Օպերատիվ տեղեկություններ եմ ստանում առ այն, որ լեգենդարը հիվանդ, անօգնական կամ կարիքավոր չէ: Ավելին՝ վերջինս նույնիսկ բարոյական աջակցության կարիք չունի: Խնդիրն ավելի քան պարզ է: Ինչպես կասեր մեկ այլ լեգենդար՝ вовремя предать — это значит предвидеть.

Հենց դրա համար էլ Հայրապետյան Միքայելին լեգենդար են անվանում: Բա լեգենդարը հո պոզով և պոչով չի լինում:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Այս Բաժնից