Search
Close this search box.

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Նոր Նորքի «Երևան սիթի»-ում

 Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։  Վերջինը վնասվածքն ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 60-ամյա Լևոն Ասատրյանն է։

Այս Բաժնից