Search
Close this search box.

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը ևս մեկ անգամ անդրադառնում է Նոր Կյանքի գյուղապետի բաց նամակին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ահա թե ինչ է լինում, երբ ոչ միայն մեր տեքստը չեն ուշադիր կարդում, այլ նաև սեփականը:

1. Մեջբերում Նոր կյանք գյուղի գյուղապետի՝ նաև ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակից.

«Չեն պահանջվել և ուսումնասիրվել 2004-2016թ. նիստերի արձանագրությունները, դրանք առհասարակ ԱՌԿԱ ՉԵՆ գործի նյութերում, թեև հաղորդման առարկան հենց դրանց է վերաբերել»:

Մեջբերում ՀՀ դատախազության արձագանքին Նոր կյանք գյուղի գյուղապետի նոր պատասխանից.
«Նշենք, որ մեր կողմից հաղորդման հետ միասին ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ նշված արձանագրությունների ԵՐԵՔ ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ պատճենների տեսքով… »:
Փաստորեն հաղրոդման հետ տրամադրել են, բայց գործում դրանք չկա՞ն: Տարօրինակ է:

2. ՀՀ դատախազության պատասխանի տեքստում որևէ տեղ գրված չէ, որ ԲՈԼՈՐ արձանագրություններն են առկա նյութերում, ինչպես պնդում է գյուղապետը: Այնտեղ նշված է, որ գործի նյութերին կցված են ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ արձանագրությունները: Շնորհակալություն Նոր Կյանքի գյուղապետին, ՀՀ դատախազության պատասխանի պատասխանում հստակեցնելու, որ «համապատասսխանը” հենց այդ երեք արձանագություններն են:

Ահա թե ինչպես է տեղի ունենում մանիպուլյացիայի փորձը:

 

Այս Բաժնից