Search
Close this search box.

Ռուսական բանակի բարձրաստիճան զինվորականներ են հեռացվել

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ մի քանի բարձրաստիճան ռուս զինվորականներ պաշտոնանկ են արվել կամ հեռացվել հրամանատարությունից՝ ռազմաճակատում անհաջողությունների պատճառով, գրում է BBC-ն:

Ըստ հետախուզության, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կիսելը հեռացվել է Խարկովի գրավման ձախողման պատճառով։ Փոխծովակալ Իգոր Օսիպովը ժամանակավորապես հեռացվել է «Մոսկվա» հածանավի խորտակման պատճառով։ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շարունակում է մնալ իր պաշտոնում, բայց արդյոք պահպանվում է Պուտինի վստահությունը նրա նկատմամբ՝ հայտնի չէ։

«Լռության և քավության նոխազի մշակույթը, հավանաբար, համատարած է ռուսական ռազմական և անվտանգության համակարգում»,- եզրակացնում է բրիտանական հետախուզությունը։

Այս Բաժնից