Search
Close this search box.

Երևանում ինքնասպան է եղել Ազգային անվտանգության ծառայության 32-ամյա կապիտանը

Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։

Կայքի տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։

Այս Բաժնից