Search
Close this search box.

Երթեւեկության փոփոխություն Հր. Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում (սխեմա)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 22-ից Երեւան քաղաքի Հր.Քոչար եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Հր.Քոչար եւ Վաղարշյան փողոցներում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմերի հատվածներում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 3-րդ երթեւեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը եւ դեպի Վաղարշյան եւ Հր.Քոչար փողոցներ ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

Այս Բաժնից