Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ռուսական կողմի պայմանը. Հայաստանը ստիպված է գնել անորակ ինքնաթիռներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ աղքատ երկիր լինելը երևում է ամեն քայլափոխի, երբ ստիպված է սպառել այլ երկրների անորակ արտադրանքը: Պարզվում է՝ ՀՀ և ՌԴ կառավարությունները քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը:
Եվ ռուսական կողմը պայման է դրել, որ ազգային նոր ավիափոխադրողը պարտավորված է լինելու շահագործել բացառապես ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ: Այդ մասին դեռ ամիսներ առաջ ՀՀ այցի ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի արդյունա¬բերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռները տեխնիկական լուրջ խնդիրներ ունեն, և նրանց որակի մասին բազմիցս խոսվել է և պաշտոնյաների մակարդակով, և ռուսական մամուլում: Շատ ավիաընկերություններ այս ինքնաթիռներն օգտագործելուց որոշ ժամանակ անց հանել են շահագործումից պարբերական դարձած տեխնիկական խնդիրների պատճառով: Ու հիմա Հայաստանը ստիպված է գնելու դրանք»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից