Search
Close this search box.

«Ժամանակ». Դոն Պիպոյի «խաթըր». Ով կլինի «Ծառուկյան» խմբակցությունից ինքնաբացարկ հայտնող պատգամավորը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում առաջիկայում կարող է պատգամավորի փոփոխություն տեղի ունենալ:

Մեր աղբյուրը պնդում է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոստացել է մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ խորհրդարան բերել ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Դավթյանի համար Ծառուկյանին միջնորդել է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով:

Դավթյանը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 25-րդ համարն է, և եթե որևէ պատգամավոր ինքնաբացարկ հայտնի, պատգամավոր դառնալու հերթը կհասնի Դավթյանին: Մնում է սպասել և տեսնել, թե ով է լինելու խորհրդարանից հեռացողը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից