Search
Close this search box.

Մե հատ Նիկոլ մեզ սարքե կուռկուռի ձագ. Սեյրան Սարոյան

«Մե հատ Նիկոլը հլը տես մեզ ինչ օրն ա գցե, սարքե կուռկուռի ձագ»,- այսօր խորհրդարանում լարգրողներին ասաց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Ելք դաշինքի կողմից պարբերաբար վերցվող ընդմիջումներին: Այդ պատճառով հնարավոր չի լինում ավարտին հասցնել քվեարկությունները:
«Գործը սենց խանգարել, սենց պառակտել չի կարելի, չէ՞: Քսան րոպե զա կայֆ, հա յանմ ի՞նչ, ոչ էլ քվեարկության են մասնակցում, ի՞նչ ա նշանակում գան բոյկոտեն»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Լրագրողների հարցին, թե այսինքն՝ ՀՀԿ-ն այսօր կրակն է ընկե՞լ ընդդիմության ձեռքը, Սարոյանը պատասխանեց. «Տո չէ հա, ո՞ւր ա ընդե ընդդիմություն: Տո խի՞ ենք գերի, մեր գործն ա, մինչև վեցը պտի մնանք ստեղ»:

Այս Բաժնից