Search
Close this search box.

Երկրի մայր օրենքը սարքել պոլի շոր՝ «Ծառուկյան» դաշինքը համարում է անընդունելի. Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ երեկ՝ այս դահլիճում, խորհրդարանական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրությունը սարքեց ջնջոց. «Խախտելով բոլոր օրենքներն ու Սահմանադրությունը՝ ընդունվեցին անօրինական որոշումներ: Կառավարությունը՝ խորհրդարանական մեծամասնությանը համարելով իրեն կցված ֆայլ, հսկայածավալ նախագծեր բերում և պարտադրում է խորհրդարանին, որպեսզի կարճ ժամկետում կարողանա պրոֆեսիոնալ դիրքորոշում հայտնել: Մենք` երեկ ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանական մեծամասնության և կառավարության մտքի տիտանները՝ կախված պահի նպատակահարմարությունից որոշում էին՝ օրենքը սահմանադրական է, թե՝ ոչ: Եթե ձայները բավարարեր՝ կպարզվեր, որ սահմանդրական է, եթե չբավարարեր՝ պարզվեց, որ օրենքը սահմանադրական չէ: «Ծառուկյան» դաշինքն այս զոռբայությունն ու անօրինական կերպով քվեարկություններ կազմակերպելը և կրկնում եմ՝ երկրի մայր օրենքը սարքել պոլի շոր՝ համարում է անընդունելի»,-ընդգծեց Ն. Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ ի նշան անհամաձայնության՝ «Ծառուկյան» խմբակցության անդամները լքում են նիստերի դահլիճը:

ArmLife.am

 

Այս Բաժնից