Search
Close this search box.

«Փաստ». ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը 200 հազար դոլար փոխառություններ ունի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 15–ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Ռուբեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Նորանշանակ Գրիգորյանը հայտարարագրել է երկու բնակարան և «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 200 հազար ամերիկյան դոլար: Դ

րամական միջոցներն էլ հետևյալ պատկերն են ունեցել՝ 22 միլիոն դրամ, 70 հազար ամերիկյան դոլար ու 12 հազար եվրո: Տարեսկզբից մինչ նոյեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում Գրիգորյանն ունեցել է 8 միլիոն 215 հազար դրամ եկամուտ, որից 4 միլիոնը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացածը՝ երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։

Այս Բաժնից