Search
Close this search box.

«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում ընդունեց քաղաքապետի խաղի կանոնները. բոյկոտն ավարտվեց

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելու որոշումը դադարեցնելու և ավագանու նիստերին մասնակցելու մասին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արձանագրել է, որ Վանաձորի ավագանում վերացել են նախկինում գոյություն ունեցած բոյկոտի քաղաքական հիմքերը:

«Այս պայմաններում լինելով մասնակցային ուժ և նպատակ ունենալով վերահսկել և հակակշռել տեղական իշխանությանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի ավագանու խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և վերականգնում իր մասնակցությունը ավագանու նիստերին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: