Search
Close this search box.

Կադիրովը Պուտինին խոստացել է սպանել Զելենսկուն. Ուկրաինայի Ազգային անվտանգության քարտուղար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինա ներխուժումը ծրագրելիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել էր վերացնել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին NV ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։

«Մեր բարձրագույն ղեկավարության վերացման հետ կապված ծրագիրը Կադիրովը ստացել է փետրվարի 3-ին՝ Պուտինին այցելելու ժամանակ: Այս հանդիպման ժամանակ համաձայնեցվել է մեր նախագահի վերացման ծրագիրը, և Կադիրովը պարտավորվել է, որ դա իր խմբավորումը կանի իր»,- ասել է պաշտոնյան:

Դանիլովի խոսքով՝ ուկրաինական հետախուզությունը «վերահսկել է այդ գործընթացները»։

«Փետրվարի 26-ին երեք խումբ է մտել մեր երկրի տարածք, փետրվարի 24-ին չէ, քանի որ երկու օր սպասել են, որ իրենց կանաչ միջանցք տան մայրաքաղաքի կենտրոնական թաղամաս, այս երեք խմբերին էլ հետևել ենք: Դրանցից մեկը ոչնչացվել է մեր զինվորականների կողմից։ Դրանից հետո երկուսը լքել են մեր երկրի տարածքը։ Մեկն այսօր Դոնեցկի մարզի տարածքում է, մյուսը՝ Մարիուպոլ քաղաքի տարածքում, բայց նրանք առաջնագծում չեն՝ երրորդ կամ չորրորդ էշելոնում, որտեղ լիովին անվտանգ է»,- ասել է ԱԱԽ քարտուղարը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին ուկրաինացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է ֆիզիկապես վերացնել իրեն։

Այս Բաժնից