Search
Close this search box.

Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ն ապրիլի 20-ին պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ռուսաստանի դեմ, որը վերաբերվում է տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի 29 ֆիզիկական և 40 իրավաբանական անձինք հայտնվել են ԱՄՆ գանձապետարանի նոր սահմանափակումների տակ։ Ի թիվս այլոց, նոր սահմանափակումներն առնչվել են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Քսենյա Յուդաևային, ինչպես նաև Otkritie բանկի խորհրդի նախագահ Միխայիլ Զադորնովին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Այս Բաժնից