Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանը Լաչինի միջանցքը շրջանցելու համար «նոր ճանապարհ է կառուցում հայերի համար»

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Լաչինի միջանցքը շրջանցող «նոր ճանապարհի» լուսանկարները։

haqqin.az-ի հաղորդմամբ՝ ճանապարհի երկարությունը կկազմի 32 կմ, երթեւեկելի հատվածի լայնությունը՝ 7 մ, ճամպեզրի լայնությունը՝ 2×2,5 (5 մ)

Հիշեցնենք, որ նոր ճանապարհի կառուցումը նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով, որում, մասնավորապես, ասվում է. «Կողմերի համաձայնությամբ Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ծրագիրը կսահմանվի առաջիկա երեք տարիներին՝ ապահովելով կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայմամբ»։

Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել հայտարարության այս դրույթը՝ որոշելով, որ դա կանի առանց որեւէ «համաձայնեցման»։

Այս Բաժնից