Search
Close this search box.

«Ժամանակ». Աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը ԵՏՄ-ի պահանջն է. կառավարությունը լռում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որը հիմնավորվում է աջ ղեկով մեքենաների շահագործման տեխնիկապես վտանգավոր լինելով:

Փաստորեն, ՀՀ կառավարությունը  չի հայտարարում, որ աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը բխում է Մաքսային միությունից և ԵՏՄ-ի պահանջն է, այլ այդ որոշման ամբողջ բացասական բեռը վերցնում է իր վրա:

Կառավարությունը լավ գիտի, որ հայ հասարակությունը առանց այն էլ բացասաբար է վերաբերվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը՝ հասկանալով, որ այն կործանարար է ինչպես Հայաստանի համար ընդհանրապես, այնպես էլ նրա գրեթե յուրաքանչյուր քաղաքացու համար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: